Skip to main content

Մեր մասին

“Արման-օիլ” ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003թ-ից։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունը հասցրել է դասվել նավթամթերք վաճառող առաջատար ընկերությունների շարքը։  “Արման–օիլ” կազմակերպությունն առաջարկում է արդյունաբերական, հիդրավլիկ, տուրբինային, տրանսֆորմատորային, կոմպրեսորային, ավիացիոն, տրանսմիսիոն, ռեդուկտորային, դիզելային շարժիչի յուղեր, ինչպես նաև քսուկների  մեծ տեսականի, որոնք Հայաստան են ներկրվում Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից,  Գերմանիայից  և մի  շարք  այլ երկրներից:
 

 “Արման–օիլ”  կազմակերպությունը  հայկական նավթամթերքի շուկայում ներկայացնում  է “Азмол”, “Юкойл”, “Лукойл”, “Агринол” “Башнефт”, “Пром-Ойл”, “Sintoil”   և   հանդիսանում   է  “Formula”   և   ” Venol Motor Oil GmbH” ապրանքանիշերի  միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։Այսօր “Արման–օիլ” կազմակերպության յուղերի, նավթամթերքի տեսականուց, ծառայություններից օգտվում են Հայաստանի մոտ 400 ընկերություններ, ինչն էլ հանդիսանում է բարձր որակի,  վստահելի գործընկերոջ ասվածի ապացույցը։